Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 618-Ա «06» փետրվարի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց 2026 թվականի համար տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2027 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2026թ. դեկտեմբերի 15-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց կողմից այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

06.02.2026 թ.

հ. 618-Ա որոշման

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

N Հաշմանդամի ԱԱՀ Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը

1 Սերժիկ Սերյոժայի Մնացականյան 69 FO 009 Գրիգոր Մնացականյան 31.12.2026թ.

2 Ռուզաննա Ռուբիկի Չատոյան 01 DC 005 Դավիթ Չատոյան 31.12.2026թ.

3 Ելենա Գեորգիի Պատվականյան 17 HV 717 Դավիթ Հակոբյան 01.11.2026թ.

4 Հայկազ Հակոբի Հովհաննիսյան 37 KL 403 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

5 Մարի Բյուզանդի Աջարյան 19 SU 185 Բյուզանդ Աջարյան 31.12.2026թ.

6 Ջուլետա Հայկի Ղազարյան 35 OP 233 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

7 Արթուր Արայիկի Քարամյան 96 AK 699 փոխադրվում է ինքնուրույն 01.09.2026թ.

8 Արտյոմ Սպարտակի Սահակյան 90 OB 090 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

9 Մհեր Մոմիկի Սարգսյան 74 LL 774 Մոմիկ Սարգսյան 31.12.2026թ.

10 Հովհաննես Օնիկի Կարապետյան 36 FG 572 փոխադրվում է ինքնուրույն 01.10.2026թ.

11 Վարդան Սամվելի Մամիկոնյան 09 VW 999 Սամվել Մամիկոնյան 01.11.2026թ.

12 Վարդան Ասպետի Բարդուղյան 36 SZ 853 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

13 Արթուր Ռոբերտի Գևորգյան 20 LU 557 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

14 Վարթան Միքայելի Թեյմուրազյան 15 TV 115 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

15 Ժանետա Հովհաննեսի Սարգսյան 35 AF 530 Աննա Դանիելյան 31.12.2026թ.

16 Անահիտ Հայկազի Ղուկասյան 14 PR 014 Փայլակ Ղուկասյան 31.12.2026թ.

17 Արեն Էդգարի Սանամյան 37 DK 183 Արիս Մանուչարյան 31.12.2026թ.

18 Էդուարդ Մկրտչի Գևորգյան 36 GO 889 Մկրտիչ Գևորգյան 31.12.2026թ.

19 Սևակ Ալբերտի Միլիտոնյան 13 MU 013 Արամ Միլիտոնյան 01.10.2026թ.

20 Նարեկ Արզունի Հովհաննիսյան 89 PN 989 Արզուն Հովհաննիսյան 31.12.2026թ.

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։