ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Մ. Գ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ պատմագիտության զարգացման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի, Հայաստանում գիտության և բարձրագույն կրթության կազմակերպման գործում ակնառու ներդրումների համար բազմավաստակ գիտնական, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Մկրտիչ Գեղամի Ներսիսյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ`
Լ. Տեր-Պետրոսյան
15 նոյեմբերի 1995 թվականի,
քաղ. Երևան