ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 փետրվարի 2026 թ. N 497-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. փետրվարի 10
Երևան
Հավելված
Կազմված է «____» _______ 2026 թ.
և բաղկացած է 2 թերթից
Տպագրված է ընդամենը 4 օրինակ
Օրինակ ----
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Երևան քաղաքի ավագանու
10.02.2026 թ.
թիվ 497-Ա որոշմամբ
Երևանի քաղաքապետ`
……………………… Տ. Ավինյան Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից «11» 07 2023 թ. գրանցման համար` 286.215.1329298 հարկ վճարողի հաշվառման համար` 0289618 «11» 07 2023 թ. գրանցված կանոնադրության թիվ 1 փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից «_____» __________ 2026 թ.
Աշխատակից՝ ____________ ___________
_________________ _______
«ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
«Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ լրացումը.
1. Կանոնադրության 2.2. կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
- ավտոբուսների կանգառասրահների և բիոզուգարանների տեղադրումը, տեղափոխումը, ինչպես նաև սպասարկումը։
2. Սույն փոփոխությունը հանդիսանում է պետական ռեգիստրում 11.07.2023թ «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության անբաժանելի մասը