ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 փետրվարի 2026 թ. N 495-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` 2026 թվականի ընթացքում շարունակելու հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. փետրվարի 10
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2026 թվականի փետրվարի 10-ի
N 495-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
Հ/Հ Դիմող Ծառայողական
ավտոկայանատեղի
տարածքի հասցե Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ
(տարածքի չափեր) և կայանման ձև Կազմա-կերպչի կողմից վճարված
տեղական վճար Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ Ավտոկա-յանատեղի կազմակերպելու թույլտվության որոշման համարը
1 2 3 4 5 6 7
1 «Ալ Պառկո Հյուրանոց» ՍՊԸ Իտալիայի հ.1 հասցեին հարակից ճանապարհահատված 6 (45 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա 23.12.2014 թվականի
269-Ա
2 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Նալբանդյան փողոցում՝ Նալբանդյան հ.48 հասցեին հարակից ճանապարհահատված 5 (22.5 գծմ),
մեքենաների միմյանց նկատմամբ հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա 21.06.2022 թվականի հ.610-Ա
3 «Ալեքսանդր Հոթել» ՍՊԸ Աբովյան փողոցի՝հ.3/4 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված 3 (22.5 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա 19.04.2022 թվականի
564-Ա