Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 675-Ա «09» փետրվարի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

09.02.2026 թ.

հ. 675-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Ան-շարժ գույքի տեսա-կը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի

քաղվածքի ծածկագիրը Փոս-տա-յին դա-սիչը

1 2 3 4 5 6 7

1 Արփինե և Խաչիկ Պետրոսյաններ Հաղթանակ

8-րդ փողոց, հ.24 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 24.02.2015թ. հ.0502 վկայագրով, Արփինե և Խաչիկ Պետրոսյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Հաղթանակ 8-րդ փողոցի հ.24 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 8-րդ փողոց, հ.24/1 01073M2VH36Z

2 Մարիամ Օսիպյան

/լիազորված անձ/

Մարգարիտ Պետրոսյան Նորքի այգիներ փողոց, հ.293 բնակելի տուն Նորքի այգիներ փողոցի հ.293 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.09.2024թ. հ.34180 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Ա. Արմենակյան փողոց, հ.12/1 01093AR8UDYH

3 Վահագն Նահապետյան

/լիազորված անձ/

Կարեն Թովմասյան

/սեփականատեր/ Շ. Կուրղինյան փողոց, հ.1 շենք, հ.30 բնակա-րան Կարեն Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող, Շ. Կուրղինյան փողոցի հ.1 շենքի հ.30 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.16012026-01-0152, ընդհ. բաժն. 1.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 101.81քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շ. Կուրղինյան փողոց, հ.1 շենք, բն.30/1 01073N9YE7UE

4 Էդգար Աբգարյան

/լիազորված անձ/

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ Տիգրան Մեծի պողոտա, հ.74 շենք, հ.56 և հ.57 տա-րածք «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի հ.74 շենքի հ.56 և հ.57 հասցեներում գտնվող տարածքներին /վկ. հ.08082025-01-0192 և վկ. հ.26042017-01-0189/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.74 շենք, շինություն հ.56-57 01053QZRMDGR

5 Ստեփան Լեփյան

/լիազորված անձ/

Սուրեն Բաբայան Գ. Գյուլբենկյան փողոց, հ.10, հ.10/1 և հ.10/2 բնակելի տուն Սուրեն Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Գյուլբենկյան փողոցի հ.10, հ.10/1 և հ.10/2 հասցեներում գտնվող բնակելի տներին /վկ. հ.08012026-01-0022, վկ. հ.06022026-01-0052 և վկ. հ.22012026-01-0527/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Գյուլբենկյան փողոց, հ.10 0103324Z8692

6 Սամվել, Գայանե և Դանիել Դանիելյաններ Չարենցի փողոց, հ.10 շենք, հ.6ա տա-րածք Սամվել, Գայանե և Դանիել Դանիելյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Չարենցի փողոցի հ.10 շենքի հ.6ա հասցեում գտնվող տարածքին /հիմք՝ սեփ. վկ. հ.2780727 և Երևանի քաղաքապետի 21.01.2026թ. հ.326-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Չարենցի փողոց, հ.10 շենք, շինություն հ.6/1 01063TWMXLHG

7 Էդուարդ Մելքումյան Մ. Սարյան փողոց, հ.31 շենք, հ.18 և հ.18/1 բնակա-րան Էդուարդ Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Սարյան փողոցի հ.31 շենքի հ.18 և հ.18/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.03022026-01-0276 և հ.291222025-01-0169/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.31 շենք, բն.18 01063YWWSCB9

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։