Հոդված 1. ․ «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով.
Հոդված 1․ «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով.
«2) մասնակցում է համայնքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություններ ունեցող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բաղադրիչներ ներառող իրավական ակտերի մշակման գործընթացին և ներկայացնում գրավոր դիրքորոշում.
3) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ, 28-30-րդ հոդվածների 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:»: