Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է տարածքային կառավարման սկզբունքները, Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման հիմնական բնագավառները, տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի, մարզպետների լիազորությունները, ինչպես նաև կարգավորում է նրանց նշանակման և ազատման հետ կապված իրավահարաբերությունները: