Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2026-02-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 10. Մարզպետի լիազորությունները քաղաքաշինության բնագավառում

գործել է մինչև 2026-02-14Բացել ARLIS-ում

Հոդված 10. Մարզպետի լիազորությունները քաղաքաշինության բնագավառում

1. Մարզպետը քաղաքաշինության բնագավառում`

1) լիազորված մարմնի միջոցով սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.

2) հանդես է գալիս մարզի համայնքների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ.

3) մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մասնակցում է մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների կազմման գործընթացին.

4) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի պետական մարմին.

5) կատարում է մարզի քաղաքաշինական գործունեության մշտադիտարկում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։