Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Էկոլոգիական անընդմեջ կրթությունը ներառում է հետևյալ մակարդակները.

ա) նախադպրոցական էկոլոգիական կրթություն և դաստիարակություն (էկոլոգիական կրթությունն ընտանիքում և նախադպրոցական հաստատություններում).

բ) միջնակարգ էկոլոգիական կրթություն.

գ) միջին մասնագիտական էկոլոգիական կրթություն.

դ) բարձրագույն էկոլոգիական կրթություն.

ե) (կետն ուժը կորցրել է 11.09.25 ՀՕ-293-Ն)

զ) հասարակության լայն խավերի էկոլոգիական կրթություն և դաստիարակություն, այդ թվում` զինված ուժերում:

Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաև կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան:

Էկոլոգիական կրթությունը հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) մակարդակում իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում (ուսումնական պարապմունքներում) ներառված թեմաների միջոցով:

(7-րդ հոդվածը խմբ. 17.11.17 ՀՕ-213-Ն, փոփ. 11.09.25 ՀՕ-293-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։