Հոդված 3. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 3. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական անընդմեջ կրթության օրենքի նպատակն է`
ա) ապահովել մարդու և հասարակության անընդմեջ, համալիր, միասնական էկոլոգիական գիտելիքների մատուցումը.
բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության և մշակույթի ձևավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակեցմանը, էկոլոգիապես գրագետ անձի ձևավորմանը:
Օրենքի խնդիրներն են`
ա) էկոլոգիական գիտելիքների հաղորդման իրավունքի ապահովումը և պաշտպանումը.
բ) էկոլոգիական ուսուցման, դաստիարակման և էկոլոգիական մշակույթի ձևավորման ու զարգացման իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, հոգեբանական և այլ երաշխիքների ապահովումը.
գ) գոյություն ունեցող տեղեկատվական ու կրթական կառույցների համակարգում առաջադրված խնդիրների կենսագործման մեխանիզմների ապահովումը:
(3-րդ հոդվածը փոփ., խմբ. 17.11.17 ՀՕ-213-Ն)