Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-02-ից մինչև 2024-01-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 8. Մթնոլորտային օդի որակի նորմատիվները

գործել է մինչև 2024-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 8. Մթնոլորտային օդի որակի նորմատիվները

1. Մարդկանց, բույսերի և կենդանիների, բնության հատուկ պահպանվող տարածքների և օբյեկտների վրա քիմիական և կենսաբանական ազդեցության գործոնների անվտանգության կամ անվնասության չափանիշների որոշման, ինչպես նաև մթնոլորտային օդի վիճակի գնահատման նպատակով սահմանվում են մթնոլորտային օդի որակի սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվներ:

2. Մթնոլորտային օդի որակի գնահատման նորմատիվներն են մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակը, մթնոլորտային օդի կրիտիկական բեռնվածությունը:

3. Մթնոլորտային օդի որակի գնահատման նորմատիվները միասնական են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար: Առանձին տարածքների (առողջարանների կամ հատուկ պահպանվող կամ զբոսաշրջային տարածքների) համար սահմանվում են առավել խիստ նորմատիվներ:

4. Մթնոլորտային օդի որակի գնահատումն իրականացվում է աղտոտվածության չափման, ստանդարտացված չափման կամ մոդելավորման մեթոդներով, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանքների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։