Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-10-22։Բացել գործող տեքստը
Գլուխ XV · ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 38. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՅՆՊԻՍԻ ՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

գործել է մինչև 2011-10-22Բացել ARLIS-ում

Հոդված 38. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՅՆՊԻՍԻ ՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Եթե օդերևութաբանական գործոնների, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և մթնոլորտային օդի վիճակի վրա այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի և առողջության համար, մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտները և բնական միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության ծառայությունները պարտավոր են այդ մասին անհապաղ հաղորդել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պետական իշխանության տեղական մարմիններին, մթնոլորտային օդի պահպանման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական իշխանության տեղական մարմինները, մթնոլորտային օդի պահպանման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմիններն այդպիսի հաղորդումներ ստանալուն պես` ձեռնարկությունները, կազմակերպությունները և փոխադրամիջոցները սահմանված կարգով փոխադրում են աշխատանքի հատուկ ռեժիմի կամ ժամանակավորապես դադարեցնում են դրանց աշխատանքը` մթնոլորտային օդ կատարվող արտանետումների ինտենսիվությունը նվազեցնելու և մյուս վնասակար ներգործությունները վերացնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես էվակուացնում են բնակչությանը և ձեռնարկում անհետաձգելի այլ միջոցներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։