Գլուխ 2 · ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 18. Գնահատման կազմակերպությանը ներկայացվող պարտադիր պահանջները
Հոդված 18. Գնահատման կազմակերպությանը ներկայացվող պարտադիր պահանջները
1. Գնահատման կազմակերպությունն աշխատանքային պայմանագիր պետք է ունենա որևէ այլ գործատուի մոտ՝ որպես գնահատող հիմնական հաստիքով չաշխատող, առնվազն մեկ գնահատողի հետ:
2. Գնահատման կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր գործունեությունը հնարավոր դրամական վնասներից, որոնք կարող են պատճառվել պատվիրատուներին կամ շահառուներին իրենց աշխատակից հանդիսացող գնահատողի կամ ծառայություններ մատուցողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: Կազմակերպության գործունեության պարտադիր ապահովագրման տարեկան նվազագույն չափը յուրաքանչյուր գնահատողի կամ ծառայություններ մատուցողի համար կազմում է 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։
(18-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-9-Ն)