Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ ԱՎՈՒՇՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում
Ակտի պատկեր

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Գանգատ թիվ 24425/15

Մարզպետունի ԱՎՈՒՇՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

(տե՛ս կից աղյուսակը)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2025 թվականի սեպտեմբերի 4-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Դիանա Սարկու [Diana Sârcu],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով 2015 թվականի մայիսի 11-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,

հաշվի առնելով պատասխանող Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուների կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,

անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.

ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Դիմումատուի տվյալները ներկայացված են կից աղյուսակում:

Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Հայրապետյանը։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով ներկայացված՝ մեղադրանքի կողմի վկային հարցաքննելու իրավունքի սահմանափակումների պատճառով դատաքննության ոչ արդար լինելու առնչությամբ դիմումատուի բողոքն ուղարկվել է Հայաստանի կառավարություն (այսուհետ՝ Կառավարություն)։ Ուղարկվել է նաև մեկ այլ բողոք՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով, նույն փաստերի հիման վրա:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ա. Դիմումատուի որդու՝ դատարան դիմելու իրավունքը (locus standi)

Դատարանը նշում է, որ դիմումատուն մահացել է 2022 թվականի մայիսի 30-ին, երբ գործը դեռևս գտնվում էր Դատարանի կողմից քննության փուլում։ Դիմումատուի որդին՝ պրն Սուրեն Ավուշյանը, դիմել է իր հանգուցյալ հոր փոխարեն գանգատը շարունակելու խնդրանքով։ Քանի որ միջնորդությունը համապատասխանում է իր նախադեպային իրավունքին, Դատարանն այն մերժելու պատճառ չունի (տե՛ս Գարբուզն ընդդեմ Ուկրաինայի [Garbuz v. Ukraine] գործը, թիվ 72681/10, §§ 28-29, 2019 թվականի փետրվարի 19, և Բոնդարն ընդդեմ Ուկրաինայի [Bondar v. Ukraine] գործը, թիվ 18895/08, § 43, 2019 թվականի ապրիլի 16): Այնուամենայնիվ, սույն տեքստում դեռևս անդրադարձ կկատարվի դիմումատուին:

Բ. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով ներկայացված բողոքը (ոչ արդար դատաքննություն վկաներին հարցաքննելու իրավունքի սահմանափակման պատճառով)

Սույն գանգատում, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, Դատարանը համարում է, որ ստորև շարադրված պատճառներով դիմումատուի բողոքն այն մասին, որ դատարաններն իր նկատմամբ քրեական դատավարություն են իրականացրել մեղադրանքի կողմի վկայի բացակայության պայմաններում, անընդունելի է:

Մասնավորապես Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն նախադեպային իրավունքում սահմանված սկզբունքների լույսի ներքո (տե՛ս մասնավորապես Ալ-Կավաջան և Թահերին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al-Khawaja and Tahery v. the United Kingdom [GC]] գործը, թիվ 26766/05 և 22228/06, §§ 118-147, ՄԻԵԴ 2011թ., Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]] գործը, թիվ 9154/10, §§ 100-131, ՄԻԵԴ 2015թ., և Շտրասենմայերն ընդդեմ Գերմանիայի [Strassenmeyer v. Germany] գործը, թիվ 57818/18, §§ 70-71, 2023 թվականի մայիսի 2), դիմումատուի պաշտպանության իրավունքները չեն սահմանափակվել այն ծավալով, որը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին (լրացուցիչ մանրամասները տե՛ս կից աղյուսակում):

Դիմումատուն ներկայացրել է նաև մեկ այլ բողոք 6-րդ հոդվածի 1-ին կետով՝ հետ վերցված ցուցմունքները որպես ապացույց թույլատրելու առնչությամբ։ Դատարանը քննել է գանգատը և համարում է, որ հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և այնքանով, որքանով բողոքի առարկան իր իրավասության ներքո է, տվյալ բողոքը կա՛մ չի համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներում սահմանված ընդունելիության չափորոշիչներին, կա՛մ դրանով չի արձանագրվում Կոնվենցիայում կամ դրան կից արձանագրություններում ամրագրված իրավունքների և ազատությունների որևէ խախտում (համեմատի՛ր Մակեյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Makeyan and Others v. Armenia] գործի հետ, թիվ 46435/09, §§ 41-48, 2019 թվականի դեկտեմբերի 5):

Վերոնշյալը հաշվի առնելով՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի նկատմամբ իրականացված քրեական դատավարությունը համապատասխանել է արդարության ընդհանուր պահանջներին։

Հետևաբար գանգատն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Հայտարարում է գանգատն անընդունելի:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի սեպտեմբերի 25-ին։

Վիկտորիա Մարադուդինա՝ Անդրեաս Զունդ՝

Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Նախագահ

ՀԱՎԵԼՎԱԾ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով ներկայացված բողոքներ պարունակող գանգատ (ոչ արդար դատաքննություն՝ վկաներին հարցաքննելու իրավունքի սահմանափակումների պատճառով)

Գանգատ թիվ

Ներկայացման ամսաթիվը Դիմումա-տուի անունը

Ծննդյան տարեթիվը Ներկայա-ցուցչի անունը եւ գտնվելու վայրը Ներպե-տական վերջն-ական որոշումը

Առաջա-դրված մեղադրա-նքները Դատա-քննությանը ներկա չգտնվող

վկա (նշվում են անվան առաջին տառերը)

Վկայի ցուցմունքի համառոտ շարա-դրանքը Ներկա չգտնվե-լու պատ-ճառները Վկաների ներկա չգտնվելու դեպքում ձեռնարկված փոխարինող միջոցներ

24425/15

11.05.2015թ. Մարզպե-տունի ԱՎՈՒՇՅԱՆ

1971թ.

Մահացել է 2022թ. Հայրապետ-յան Տիգրան

Երեւան Վճռաբեկ դատարան

12.12.2014թ.

Խմբա-կային կողո-պուտին օժանդակելն ու հանցա-կցելը և ապօրինի հրազեն պահելը Վ.Մ.

Վկան ցուցմունք էր տվել՝ նշելով որ, որպես տաքսու վարորդ, ինքը դիմումա-տուին և նրա հետ նույն գործով մեղադրվող երկու անձանց տարել է այն տուն, որտեղ կատարվել է կողոպուտ, իսկ իրեն խնդրել են սպասել նրանց: Վկան նշել է, որ դիմումա-տուն վերադար-ձել էր մեքենայից դուրս գալուց մոտ 10-15 րոպե անց, իսկ նրա հետ նույն գործով մեղադրվող երկու անձինք վերադարձել էին ավելի ուշ։ հեռավոր տարածա-շրջան/այլ երկիր - Վերաքննիչ դատարանը համարել է, որ դիմումատուի նկատմամբ մեղադրական դատավճիռ կկայացվեր նույնիսկ առանց խնդրո առարկա ցուցմունքների,

- ծանրակշիռ ապացույցներ, այդ թվում՝ նրա հետ նույն գործով մեղադրվող երկու անձանց նախաքննական ցուցմունքներն այն մասին, որ դիմումատուն մասնակցել է հանցագործության կատարմանը, inter alia (ի թիվս այլնի)՝ տրամադրելով դիմակներ և ձեռնոցներ. դիմումատուի մոտ հայտնաբերված դիմակներ ու ձեռնոցներ. դիմումատուի և նրա հետ միևնույն հանցանքի մեջ մեղադրվող անձանցից մեկի միջև տեղի ունեցած այն առերեսման արձանագրությունը, որի ընթացքում վերջինս կրկնել է դիմումատուի դեմ իր նախորդ մեղադրական ցուցմունքները. քննչական փորձարարության արձանա-գրությունները, որոնցում դիմումատուի հետ միևնույն հանցանքի մեջ մեղադրվող անձը ներկայացնում է, թե ինչպես են իրենք կատարել կողոպուտը. կողոպուտից մի քանի ժամ առաջ դիմումատուի և նրա հետ միևնույն հանցանքի մեջ մեղադրվող անձանցից մեկի միջև տեղի ունեցած հեռախոսա-զրույցները և այլն,

- ներկա չգտնվող վկայի գրավոր ցուցմունքները մանրամասն ուսումնասիրվել են և ստուգվել ի թիվս այլ ապացույցների,

- դիմումատուին հնարավորություն է տրվել դատարանում վիճարկելու վկայի ցուցմունքների հավաստիությունը և ներկայացնելու իրադարձու-թյունների իր վարկածը

Թիվ 24425/15 գանգատով իրավահաջորդը (իրավահաջորդները)

Հանգուցյալ Իրավահաջորդ

Մարզպետունի ԱՎՈՒՇՅԱՆ

Մահացել է 2022թ. Սուրեն ԱՎՈՒՇՅԱՆ

Ծնվել է 2009թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։