«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2006 թվականի N 46-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի`
ա) «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար`
ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`
քարաղի տեսքով` 440 դրամ
աղաջրի տեսքով` 45 դրամ.
բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
արդյունաբերական նպատակով` 3750 դրամ
բուժական նպատակով` 200 դրամ
ածխաթթու գազ ստանալու նպատակով` 150 դրամ
ռեկրեացիոն (հանգստի նպատակով
լողավազաններում օգտագործելու)
նպատակով` 50 դրամ.
գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
«Ջերմուկ» հանքավայր` 40 դրամ
«Արզնի» հանքավայր` 45 դրամ
«Հանքավան» հանքավայր` 40 դրամ
«Բջնի» հանքավայր` 35 դրամ
«Լիճք» հանքավայր` 30 դրամ
«Սոլակ» հանքավայր` 30 դրամ
«Քարաշամբ» հանքավայր` 40 դրամ
«Արզական» հանքավայր` 75 դրամ
«Սայաթ-Նովա» հանքավայր` 75 դրամ
այլ հանքավայրեր`
30 դրամ».
բ) «III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Փայտանյութի (անտառանյութի) օգտագործման համար ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`
Անտա-
ռային
ծառա-
տեսակները Հեռավորու-թյունը
(կմ) Դրույքաչափը (դրամ)
շինափայտ առանց կեղևի`
ըստ ծառաբնի կտրվածքի
(սմ) տեխնոլո-
գիական
փայտ
(1 մետր
երկարությամբ` կեղևով) վառելափայտ
(1 մետր
երկարությամբ` կեղևով)
25-ից ավելի 13-25-ը ներառյալ 3-13-ը ներառյալ
1 2 3 4 5 6 7
Կաղնի, հացենի, թխկի, թեղի մինչև 10-ը ներառյալ 5700 5250 4380 2600 700
10-25-ը ներառյալ 4390 4040 3370 2040 630
25-40-ը ներառյալ 3990 3670 3070 1670 560
40-ից ավելի 3420 3150 2630 1300 420
Սոճենի, լորենի մինչև 10-ը ներառյալ 3300 3000 2540 1200 700
10-25-ը ներառյալ 2540 2310 1950 1060 630
25-40-ը ներառյալ 2310 2100 1780 930 560
40-ից ավելի 1980 1800 1520 800 420
Հաճարենի մինչև 10-ը ներառյալ 3000 2700 2310 1500 700
10-25-ը ներառյալ 2310 2080 1780 1155 630
25-40-ը ներառյալ 2100 1890 1620 1050 560
40-ից ավելի 1800 1620 1390 900 420
Բոխի և այլ ծառատեսակներ մինչև 10-ը ներառյալ 1250 1100 960 500 420
10-25-ը ներառյալ 960 850 740 360 350
25-40-ը ներառյալ 870 770 680 280 280
40-ից ավելի 750 660 580 250 210
Սույն կետում կիրառվող` ստորև նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստով`
ցցաչոր ծառ` բնական ծերացման, անտառաճման պայմանների խիստ վատթարացման, տարերային աղետների (հրդեհ), հիվանդությունների, վնասատուներով խիստ վարակվածության և այլ պատճառներով չորացած կանգուն ծառ.
փայտանյութի օգտագործում` կանգուն ծառի և (կամ) ծառի առանձին ճյուղերի հատում, կոճղերի հանում և անտառից դուրսբերում, թափուկի հավաքում և անտառից դուրսբերում.
հեռավորություն` անտառի սկզբից (որտեղից անտառային ճանապարհով դուրս է բերվելու փայտանյութը) մինչև ծառահատման վայրն ընկած տարածություն:
2. Արդյունագործական նպատակով բույսերի օգտագործման համար՝
ա) լայն կիրառում ունեցող դեղաբույսերի (անթառամ` ծալքավոր, կատվախոտ` դեղատու, զիվան` հսկայական, լերդախոտ` ալեհեր, սրոհունդ (արևքուրիկ)` խոցված, լոշտակ` սպիտակ, լոշտակ` երկտուն, առյուծագի` սովորական, խնկածաղիկ` սովորական, տատրակ` սովորական (խոճկորիկ), օշինդր` դառը, կտտկենի` սև, արոսենի` սովորական, հազարատերևուկ` սովորական, եղերդակ` սովորական, եզան լեզու` մեծ, ուրց` Կոչիի, լորենի` սրտաձև, կծոխուր` սովորական, ալոճ (սզնի) յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` 100 դրամ
արմատներ` 300 դրամ.
բ) այլ դեղաբույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` 50 դրամ
արմատներ` 200 դրամ.
գ) լայն կիրառում ունեցող սննդային բույսերի (շուշանբանջար` սոխուկավոր, սիբեխ` սովորական, սինդրիկ` հարթ, սինդրիկի բազմածաղիկ, շրեշ` փարթամ, ծնեբեկ` դեղատու, ձիասամիթ` մանրապտուղ (բոխի), ավելուկ` գանգուր) յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` 15 դրամ
արմատներ` 50 դրամ.
դ) այլ սննդային բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` 10 դրամ
արմատներ` 30 դրամ.
ե) տեխնիկական բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
վերգետնյա մասեր` 50 դրամ
արմատներ` 150 դրամ.
զ) գեղազարդային բույսերի յուրաքանչյուր միավորի (հատ) համար`
վերգետնյա մասեր` 10 դրամ.
է) բուսական խեժերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 500 դրամ:
3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
պտուղներ, հատապտուղներ` 30 դրամ
տխիլ (տկողին), ընկույզ` 60 դրամ:
4. Կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման համար`
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝
վայրի խոզ` 50000 դրամ
գորշուկ (փորսուղ)` 2500 դրամ
աղվես` 500 դրամ
քարակզաքիս` 2000 դրամ
ճահճակուղբ` 500 դրամ
մշկամուկ` 500 դրամ
նապաստակ` 800 դրամ
սկյուռ` 300 դրամ
քնամոլ` 200 դրամ
չղջիկ` 100 դրամ
խլուրդ` 20 դրամ
ոզնի` 200 դրամ
այծյամ` 85000 դրամ
եղեգնակատու` 50000 դրամ
լուսան` 50000 դրամ
ջրառնետ` 10 դրամ.
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`
սև ցին` 10000 դրամ
ճահճային մկնաճուռակ` 10000 դրամ
լորաճուռակ` 5000 դրամ
ցախաքլորաորս` 50000 դրամ
գիշանգղ` 50000 դրամ
մեծ ճուռակ` 10000 դրամ
տափաստանային ճուռակ` 10000 դրամ
թավշոտ ճուռակ` 10000 դրամ
սովորական հողմավար բազե` 5000 դրամ
արտուտաբազե` 30000 դրամ
այլ բազեանմաններ` 5000 դրամ
սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ,
ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ,
փումփուլավոր սուզաբադ)` 500 դրամ
կաքավ` 500 դրամ
փասիան` 2000 դրամ
թուրաջ` 2500 դրամ
լոր` 100 դրամ
սև փարփար` 300 դրամ
կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար` 100 դրամ
քարադրանմաններ` 200 դրամ
աղավնանմաններ (սովորական տատրակ,
թխակապույտ աղավնի, անտառային աղավնի)` 100 դրամ
կկվանմաններ` 200 դրամ
բվանմաններ` 2000 դրամ
սովորական այծկիթ` 500 դրամ
սովորական կիվիվ` 500 դրամ
մանգաղաթևեր` 300 դրամ
ալկիոններ` 300 դրամ
հոպոպ` 100 դրամ
փայտփոր` 300 դրամ
ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ,
սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ,
դաշտային արտույտ, տափաստանային արտույտ)` 100 դրամ
եղեգնահավ` 500 դրամ
ոսկեգույն մեղվակեր` 1500 դրամ.
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`
գյուրզա` 3000 դրամ
այլ տեսակի օձեր` 1000 դրամ
մողես` 200 դրամ
կասպիական կրիա` 200 դրամ.
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) (կգ)` 70 դրամ
սովորական ծառագորտ (հատ)` 200 դրամ
փոքրասիական տրիտոն (հատ)` 500 դրամ
կանաչ դոդոշ (հատ)` 10 դրամ.
ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
անատամ (հատ)` 20 դրամ
խաղողի խխունջ (կգ)` 200 դրամ
այլ տեսակի փափկամարմիններ (կգ)` 100 դրամ.
զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
գետի խեցգետին (կգ)` 50 դրամ
հաստապոչ կարիճ (հատ)` 20 դրամ
այլ տեսակի հոդվածոտանիներ (հատ)` 10 դրամ.
է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`
սիգ` 50 դրամ
լոքո` 400 դրամ
սպիտակ ամուր, սև ամուր, հաշամ, հաստաճակատ` 500 դրամ
կարմրախայտ` 1000 դրամ
կարաս` 20 դրամ
ծածան` 100 դրամ
ցանկում չնշված այլ ձկնատեսակներ` 30 դրամ:
Օձի թույնի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը թույնի յուրաքանչյուր գրամի համար հաշվարկվում է օձի համապատասխան տեսակի համար սույն կետի «գ» ենթակետում ներկայացված դրույքաչափի նկատմամբ կիրառելով 3.0 գործակիցը:
Ձկնկիթի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը ձկնկիթի յուրաքանչյուր կիլոգրամի համար հաշվարկվում է սույն կետի «է» ենթակետում ներկայացված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառելով 10.0 գործակիցը:
5. Գյուղատնտեսական` խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար՝ 2000 դրամ:
6. Գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` անասունների յուրաքանչյուր գլխի համար` յուրաքանչյուր օրվա կտրվածքով (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր)`
բարելավված արոտավայրերում` 3 դրամ
բնական արոտավայրերում` 2 դրամ»:
գ) «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը
(դրամ)
Վանակատ (օբսիդիան) 5
Լիստվենիտ 500
Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը
(դրամ)
մենաքարը, երեսապատման քարը լցանյութը, խճաքարը` որպես արհեստագործական քարերի հումք
Օնիքսանման մարմար 30 5
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. փետրվարի 1
Երևան