Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

24 հունիսի 2025 թ. N 372-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Կաղնուտ» այգուն հարակից, Փիրումյաններ փողոցին զուգահեռ, ճանապարհահատվածն (սկսվում է Տ. Պետրոսյան փողոցից, հասնում հ.01-004-0001-0178 ծածկագրով գույք) անվանակոչել հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի անվամբ՝ «Օֆելյա Համբարձումյան փողոց»:

(1-ին կետը փոփ. 10.02.26 N 490-Ն)

1.1. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 1-ին նրբանցք:

(1.1-ին կետը լրաց. 10.02.26 N 490-Ն)

1.2. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 2-րդ նրբանցք:

(1.2-րդ կետը լրաց. 10.02.26 N 490-Ն)

1.3. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 3-րդ նրբանցք:

(1.3-րդ կետը լրաց. 10.02.26 N 490-Ն)

1.4. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 4-րդ նրբանցք:

(1.4-րդ կետը լրաց. 10.02.26 N 490-Ն)

1.5. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0122 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 5-րդ նրբանցք:

(1.5-րդ կետը լրաց. 10.02.26 N 490-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2025թ. հունիսի 24

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։