Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«26» օգոստոս 2024 թ. N 272-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել ձևաբանական հետազոտության պարտադիր իրականացում չպահանջող դեպքերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Պարտականությունները կատարող`

26.08.2024 Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի օգոստոս «26»-ի

N 272-Ն հրամանի

ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԴԵՊՔԵՐԸ

1. Երակների և զարկերակների հատում:

2. Թութքահատում և/կամ ճաքի հեռացում:

3. Այրվածքներով պայմանավորված նեկրէկտոմիաներ:

4. Դիսկէկտոմիա միջողային աճառների ճողվածքների դեպքում:

5. Սեպտոպլաստիկա, այդ թվում կոմբինացված խեցիների շտկմամբ:

6. Ճողվածքահատում, բացառությամբ` օղակված ճողվածքի:

7. Եղունգի հեռացում։

8. Անդամահատումներ:

9. Թլպատում:

10. Լիպոսակցիա:

11. Ատամի հեռացում:

12. Ախտահարված հյուսվածքների հեռացում (ոչ ուռուցքային, մեռուկային, գանգրենոզ):

13. Էպիթելային ուղիների խուղակի հեռացում։

14. Աբսցես, ֆլեգմոնա, հեմատոմա։

15. Վնասվածքաբանական և օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ հեռացված հյուսվածքներ։

16. Մինչև 11 շաբաթ 7 օր ժամկետ հղիության դեղորայքային ընդհատման և ոչ բժշկական ցուցումներով մինչև 11 շաբաթ 7 օր ժամկետ հղիության վիրաբուժական ընդհատման, ինչպես նաև 12-22 շաբաթական ժամկետում հղիության դեղորայքային ընդհատման դեպքերում` ձևաբանական հետազոտության նմուշի բացակայության դեպքում:

17. Աղիքի լուսանցքում պարապրոկտիտի բացազատում։

18. Պարատոնզիլյար աբսցեսի բացազատում։

19. Արտաքին սեռական օրգանների և հեշտոցի պլաստիկ վիրահատությունների մաշկային կամ լորձաթաղանթային լաթեր, որոնք չունեն ախտորոշիչ նշանակություն։

(հավելվածը խմբ. 11.02.26 N 11-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։