ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«16» փետրվարի 2026 թ. N 05-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.23-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱՐԱՐ`
2/16/2026
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2026 թվականի փետրվարի 16-ի
N 05-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այսուհետ՝ հաստատություն) գործուղվող տնօրենների ընտրության և գործուղման ընթացակարգերը, գործուղված տնօրենին լրավճարի տրամադրման հետ կապված հարաբերությունները։
2. Գործուղում է համարվում պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող անձի (այսուհետ՝ հավակնորդ) նշանակումը հաստատության տնօրենի թափուր պաշտոնում, եթե՝
1) առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել կամ,
2) տնօրենն ազատվել է աշխատանքից՝ հաստատության ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հետևանքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել:
3. Հավակնորդ է հանդիսանում այն անձը, որը՝
1) ունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր), և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված էլեկտրոնային հարթակում կատարել է նշում հաստատություն գործուղվելու վերաբերյալ համաձայնության և նախընտրելի մարզի (Երևան քաղաքի) մասին, ինչպես նաև վերբեռնել է իր` վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվության վերաբերյալ տեղեկանք կամ գրություն՝ տրված համապատասխան մարմնի կողմից.
2) հավաստագիր ստանալու համար էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվող դիմումում կատարել է նշում հաստատություն գործուղվելու համաձայնության, ինչպես նաև գործուղման համար նախընտրելի մարզի (Երևան քաղաքի) մասին, ինչպես նաև վերբեռնել է իր` վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվության վերաբերյալ տեղեկանք կամ գրություն՝ տրված համապատասխան մարմնի կողմից և ստացել է հավաստագիր:
4. Նախարարությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված պայմաններից որևէ մեկի առաջացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է հավակնորդների ցանկը և 3 աշխատանքային օրվա ընթացքում բոլոր հավակնորդներին միաժամանակ ներկայացնում է գրավոր առաջարկություն՝ տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ։
5. Հավակնորդը գրավոր առաջարկությունն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարություն է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ գրավոր մերժում է առաջարկը՝ նշելով պատճառների մասին։
6. Համաձայնություն հայտնած հավակնորդներից մեկը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ սահմանված մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) առաջարկով նշանակվում է տվյալ հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որի նշանակմանը հաջորդող օրվանից տրվում է երկամսյա ժամկետ՝ հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան տվյալ հաստատության զարգացման ծրագիր ներկայացնելու համար:
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված զարգացման ծրագիրը ներկայացնելուց հետո կազմակերպվող հարցազրույցի փուլում հանձնաժողովի կողմից որոշում է կայացվում տվյալ հավակնորդի հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։
8. Գործուղված տնօրենի լիազորությունները դադարեցվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում:
9. Հաստատության զարգացման ծրագրով սահմանված գործողությունների կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով սահմանված կարգով:
10. Սույն կարգին համապատասխան գործուղված տնօրեններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներից տվյալ հաստատությունը լրացուցիչ հատկացնում է.
1) նրանց և նրանց ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայրի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջինիս ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը,
2) նրանց և նրանց ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը,
3) տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին համապատասխան,
4) բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի հետևյալ սահմանաչափով.
հ/հ մարզը վարձավճարի մեծությունը՝ ՀՀ դրամ
քաղաք գյուղական համայնք
1 Արագածոտն 23000 16000
2 Արարատ 27000 19000
3 Արմավիր 32000 22000
4 Գեղարքունիք 15000 11000
5 Լոռի 13000 10000
6 Կոտայք 34000 24000
7 Շիրակ 21000 15000
8 Սյունիք 33000 23000
9 Վայոց ձոր 30000 21000
10 Տավուշ 26000 18000
11 Երևան 50000
5) կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ,
6) ամսական 138 300 դրամ լրավճար՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։
11. Եթե գործուղվող տնօրենի բնակության վայրը համընկնում է նրա գործուղման վայրի հետ, ապա նրան տրամադրվում է միայն սույն կարգի 10-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված լրավճարը:
12. Սույն կարգի 10-րդ կետում նշված հատկացումները տրամադրվում են ըստ ենթակայության լիազոր մարմինների կողմից՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին:
13. Լիազոր մարմինները մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15-րդ օրը նախարարություն են ներկայացնում ֆինանսական հաշվետվություն՝ կից ներկայացված Ձև 1-ին համապատասխան տեղեկատվությամբ։
Ձև 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պետական ուսումնական հաստատություններ տնօրեն գործուղելու գործընթացի վերաբերյալ
N/N Գոր- ծուղված տնօրենի անուն ազգանուն Գոր- ծուղված հաստա- տության անվա-նումը Գոր- ծուղման ամիս ամսաթիվ և համարը Վճարված գումարը /հազար դրամ/ Ծանո- թութ-յուն
Իր և իր ընտանիքի անդամ- ների տեղա- փոխման տրանս- պորտային ծախսեր Ան- հրաժեշտ գույքի տեղա- փոխման տրանս- պորտային ծախսեր Մշտական բնա- կավայր այցելելու համար տրանս- պորտային ծախսեր Բնա- կարա-նային վարձ Կոմունալ ծախսեր Աշխա- տավարձի նկատ- մամբ հաշվարկ-վող լրավճար Ընդա- մենը
ԸՆԴԱՄԵՆԸ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2026 թվական: