ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 83 քաղ. Մինսկ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման 2-րդ կետում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ն․ Պետկևիչ Ս. Ժումանգարին
Դ. Ամանգելդիև
Ա. Օվերչուկ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի թիվ քաղ.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության 3-րդ հոդվածի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի օգոստոսի 12-ի թիվ 5 որոշման մեջ փոփոխություն կատարելու և սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագիր կիրառելու մասին» թիվ 2 որոշման 2-րդ կետի առաջին պարբերության մեջ «2025 թվականի դեկտեմբերի 31» բառերը փոխարինել «2027 թվականի դեկտեմբերի 31» բառերով:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: