Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 84 քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 18-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ներդնել հետագծման օբյեկտների՝ Եվրասիական տնտեսական միության 2 և ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծում՝ Համաձայնագրին համապատասխան՝ Համաձայնագրի 18-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետներում։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 8-ի ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը՝ Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2402 և 2208 ապրանքային դիրքերի այն ապրանքների նկատմամբ կիրառելու մասին, որոնք ձևակերպված են «արտահանում» մաքսային ընթացակարգով» թիվ 63 որոշումը․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 8-ի թիվ 63 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 98 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Բ. Սուլթանով

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։