Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2026 թվականի N 168-Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն ու 22-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա 50/12 հասցեից առանձնացված 50/22 հասցեում գտնվող 2025 թվականի հուլիսի 29-ի դրությամբ 98 023 000 դրամ գնահատված շուկայական արժեքով 357.5 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.1717 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29122020-01-0287 վկայական, այսուհետ՝ գույք) «Ռեզերվային ճգնաժամային կենտրոն» կառուցելու նպատակով ներդնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կանոնադրական կապիտալում՝ ավելացնելով ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ներդրման մասին պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը, սահմանելով, որ պայմանագրի կնքման և պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված, կանոնադրության փոփոխության և գույքային իրավունքների պետական գրանցումը։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

19.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։