ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2026 թվականի N 160-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման 1-ին կետի 16-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հավաքած ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի N 183-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 2 աղյու սակի «1024 ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններում «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
19.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
փետրվարի 19-ի N 160-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿԻ «1024 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ «12002 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ» ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԵՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
NN
ը/կ Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անվանումները Կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից տրվող աջակցությունը
առաջին
եռամսյակ առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
Ընդամենը 260,366.9 260,366.9 520,733.7 520,733.7
այդ թվում`
1. «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցություն 134,155.0 134,155.0 268,309.9 268,309.9
2. «Հանրապետություն»
կուսակցություն 19,379.0 19,379.0 38,758.0 38,758.0
3. «Բարգավաճ Հայաստան»
կուսակցություն 25,222.0 25,222.0 50,444.0 50,444.0
4. Հայաստան դաշինք 81,610.9 81,610.9 163,221.8 163,221.8
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
20.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ