ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 861-Ա «16» փետրվարի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 657-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի փետրվարի 9-ի «Հեղուկ վառելանյութի բաշխման մասին» N 657-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել սույն որոշման հավելվածում նշված ստորաբաժանումների պետերի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
4. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2026 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
«16» 02 2026 թ.
N 861-Ա որոշման
Հավելված
Երևանի քաղաքապետի
09.02.2026 թ.
N 657-Ա որոշման
ԲԱՇԽՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դիմաց, որպես օգնություն (անհատույց) հատկացվող հեղուկ վառելանյութի (բենզին)
հ/հ Ստորաբաժանման անվանումը Ամսական հատկացվող վառելիքի (բենզին) քանակը /լիտր/
1 2 3
1 Հասարակական կարգի պահպանության ծառայություն 4700
2 Կոմունալ տնտեսության վարչություն 1430
3 Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն 1250
4 Վերահսկողության վարչություն 1900
5 Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչություն 600
6 Շինարարության և բարեկարգման վարչություն 1870
7 Ներքին աուդիտի բաժին 400
8 Ֆինանսական վարչություն 380
9 Իրավաբանական վարչություն 1000
10 Մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչություն 600
11 Արտաքին կապերի վարչություն 90
12 Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչություն 400
13 Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն 200
14 Քարտուղարություն 200
15 Տրանսպորտի վարչություն 525
16 Երևանի քաղաքապետի օգնական 400
ԸՆԴԱՄԵՆԸ 15945
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան