Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-30-ից մինչև 2017-05-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 34. Ջրի ազգային ծրագրի իրականացման և թարմացման գործընթացը

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 34. Ջրի ազգային ծրագրի իրականացման և թարմացման գործընթացը

1. Սույն օրենքով սահմանված կարգով միջոցառումների իրականացման մասին պատասխանատու պետական լիազոր մարմինները մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մարտի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն, իսկ անհրաժեշտության դեպքում` առաջարկություններ Ջրի ազգային ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազոր մարմնի մշակած հաշվետվությունների և Ջրի ազգային խորհրդի ներկայացրած առաջարկությունների հիման վրա մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաղորդում` տվյալ տարվա միջոցառումների կատարման, ինչպես նաև Ջրի ազգային ծրագրում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

2. Միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է ամբողջական տեղեկատվություն միջոցառումների կատարման ընթացքի (ավարտված և ընթացքում գտնվող), պատասխանատու կատարողի, օգտագործված ֆինանսական միջոցների, ինչպես նաև չավարտված և չկատարված միջոցառումների հիմնավորման վերաբերյալ:

(34-րդ հոդվածը 16.12.16 ՀՕ-16-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։