Հոդված 27. Կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքները, ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների սահմանումը և բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և բնակչության գույքը վարարումների, սելավների և սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը

1. Կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքների և ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումները սահմանում է շրջակա միջավայրի ոլորտի պետական լիազոր մարմինը:
2. Միջոցառումների մշակման ընթացքում ապահովվում են`
1) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների գնահատումը, գույքագրումը և քարտեզագրումը.
2) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների վրա ազդեցության գնահատումը.
3) շրջակա միջավայրի վրա գերխոնավ տարածքների ազդեցության գնահատումը.
4) ոլորտի պատասխանատու մարմինների միջև տվյալների փոխանակման և համագործակցության ապահովման մեխանիզմների մշակումը և իրականացումը.
5) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների էկոհամակարգերի պահպանությանն ուղղված միջոցառումների մշակումը և այլն:
3. Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և բնակչության գույքը վարարումների, սելավների և սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որպես Ջրի ազգային ծրագրի թարմացում` ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` սույն օրենքի պահանջներին համապատասխան:
(27-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-121-Ն)