Հոդված 34. Ջրի ազգային ծրագրի իրականացման և թարմացման գործընթացը
Հոդված 34. Ջրի ազգային ծրագրի իրականացման և թարմացման գործընթացը
1. Սույն օրենքով սահմանված կարգով միջոցառումների իրականացման մասին պատասխանատու պետական լիազոր մարմինները մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մարտի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն, իսկ անհրաժեշտության դեպքում` առաջարկություններ Ջրի ազգային ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: (նախադասությունը հանվել է 16.12.16 ՀՕ-16-Ն)
2. Միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է ամբողջական տեղեկատվություն միջոցառումների կատարման ընթացքի (ավարտված և ընթացքում գտնվող), պատասխանատու կատարողի, օգտագործված ֆինանսական միջոցների, ինչպես նաև չավարտված և չկատարված միջոցառումների հիմնավորման վերաբերյալ:
(34-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-16-Ն)