Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հունվարի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 10106017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

17 հունվարի 2006 թ.

ք. Երևան N 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 5-Ն հրամանով հաստատված «Ազգային անվտանգության մարմիններում հերթական (ամենամյա), ուսումնական, լրացուցիչ (կարճաժամկետ), հիվանդության պատճառով, կին զինծառայողներին՝ նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդների տրամադրման» կարգի 2.6 կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բառերով՝ «բացառությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմում գտնվող ստորաբաժանումների պետերի (հրամանատարների), որոնց հերթական (ամենամյա) արձակուրդ տրամադրում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը»:

2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ամբողջ անձնակազմին:

Գեներալ-լեյտենանտ՝ Գ. Հակոբյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։