Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.

«10.1. Տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանցվել անձնական տվյալների ապանձնավորմամբ՝ լիազոր մարմնի հետ համագործակցության պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպություններին, պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ վիճակագրական և հետազոտական աշխատանքների իրականացման, ծրագրերի մշակման կամ մատուցվող ծառայությունների արդյունավետության գնահատման նպատակով: Եթե անձնական տվյալների ապանձնավորումն օբյեկտիվորեն թույլ չի տալիս իրականացնել սույն մասում նշված փոխանցման նպատակը, ապա շտեմարանում առկա տվյալների փոխանցումն իրականացվում է առանց անձնական տվյալների ապանձնավորման: Լիազոր մարմնի կողմից տեղեկատվական շտեմարանում առկա անձնական տվյալների փոխանցում ներառող համագործակցությունն իրականացվում է՝ հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։