Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

24 փետրվարի 2026 թ. N 16-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է.

1․ Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 11-ի «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» թիվ 25-Ն որոշման`

1) 1-ին կետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,

2) 2-րդ կետի առաջին պարբերությունում «գրանցումն իրականացնող ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողով» բառերով,

3) 2-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն որոշման առաջին կետով սահմանված հավելվածի թիվ 3 և 5 ձևերով սահմանված որոշումները՝ կուսակցության ընտրական ցուցակում առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուներին, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում մինչև երեք տասնյակ թեկնածուներին հաստատելու և առաջադրելու մասին, պարտադիր են միայն Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

2026 թվականի փետրվարի 24

ք. Երևան

Վ. Հովակիմյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2026 թ. փետրվարի 24-ի N 16-Ն որոշման

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2021 թ. մայիսի 11-ի N 25-Ն որոշման

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ

Ձև 1

(Կուսակցության դիմումի օրինակելի ձև)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ԴԻՄՈՒՄ

1. _________________________________________________ կուսակցությունը դիմում է

(նշվում է կուսակցության անվանումը)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20__ թվականի ______ «___»-ի ընտրություններին մասնակցելու համար:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

1) կուսակցության կանոնադրությունը,

2) կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումները` ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ,

3) կուսակցության ընտրական ցուցակը ( ____ թերթ),

4) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները` պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին,

5) նվազագույն աշխատավարձի 7.500-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը,

6) տեղեկանք` ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,

7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները),

8) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` բոլոր անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

2. ______________________________կուսակցության լիազոր ներկայացուցիչներն են`

(նշվում է կուսակցության անվանումը)

1) Ազգանուն ___________________________________________________________________

Անուն _______________________________ Հայրանուն _______________________________

Ծնված _________________

/օր ____________________________

/ամիս __________________

տարեթիվ

Անձը հաստատող փաստաթուղթ ________ / _________________________________________

համար

Աշխատանքի վայր և պաշտոն (զբաղմունք) ________________________________________

Էլ. փոստի հասցե ________________________________________________________________

Հեռախոս ______________________________________________________________________

2) Ազգանուն ___________________________________________________________________

Անուն _______________________________ Հայրանուն _______________________________

Ծնված _________________

/օր ________________________

3) Ազգանուն ___________________________________________________________________

Անուն _______________________________ Հայրանուն _______________________________

Ծնված _________________

/օր __________________________

/ամիս __________________

տարեթիվ

Անձը հաստատող փաստաթուղթ ________ / _________________________________________

համար

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը) ________________________________________

Էլ. փոստի հասցե ________________________________________________________________

Հեռախոս ______________________________________________________________________

Առդիր` ___ թերթ:

__________________________________________________________

Կուսակցության ղեկավարի անուն, ազգանուն, ստորագրություն

Կ.Տ.

[ դիմումը ներկայացնելու օր, ամիս, տարեթիվ]

Ձև 2

(Կուսակցությունների դաշինքի դիմումի օրինակելի ձև)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ԴԻՄՈՒՄ

1. ____________________________________ կուսակցությունների դաշինքը դիմում է

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20__թվականի ______ «____»-ի ընտրություններին մասնակցելու համար:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

1) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները,

2) կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների համագումարների և մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը հաստատելու և առաջադրելու վերաբերյալ,

3) կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը (____թերթ),

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակը,

5) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները` պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին,

6) նվազագույն աշխատավարձի 15.000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը,

7) տեղեկանք` ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,

8) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները),

9) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` բոլոր անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

2. _________________________________ կուսակցության լիազոր ներկայացուցիչներն են`

(նշվում է կուսակցության անվանումը)

1) Ազգանուն ___________________________________________________________________

Անուն _______________________________ Հայրանուն _______________________________

Ծնված _________________

/օր ____________________________

/ամիս __________________

տարեթիվ

Անձը հաստատող փաստաթուղթ ________ / _________________________________________

համար

Աշխատանքի վայր և պաշտոն (զբաղմունք) ________________________________________

Էլ- փոստի հասցե ________________________________________________________________

Հեռախոս ______________________________________________________________________

2) Ազգանուն ___________________________________________________________________

Անուն _______________________________ Հայրանուն _______________________________

Ծնված _________________

/օր ____________________________

/ամիս __________________

տարեթիվ

Անձը հաստատող փաստաթուղթ ________ / _________________________________________

համար

Աշխատանքի վայր և պաշտոն (զբաղմունք) ________________________________________

Էլ- փոստի հասցե ________________________________________________________________

Հեռախոս ______________________________________________________________________

3) Ազգանուն ___________________________________________________________________

Անուն _______________________________ Հայրանուն _______________________________

Ծնված _________________

/օր ____________________________

/ամիս __________________

տարեթիվ

Անձը հաստատող փաստաթուղթ ________ / _________________________________________

համար

Աշխատանքի վայր և պաշտոն (զբաղմունք) ________________________________________

Էլ- փոստի հասցե ________________________________________________________________

Հեռախոս ______________________________________________________________________

Առդիր` ___ թերթ:

Կ.Տ. __________________________________________________________

Կուսակցության ղեկավարի անուն, ազգանուն, ստորագրություն

Կ.Տ. __________________________________________________________

Կուսակցության ղեկավարի անուն, ազգանուն, ստորագրություն

[ դիմումը ներկայացնելու օր, ամիս, տարեթիվ]

Ձև 3

(Կուսակցության համագումարի որոշման օրինակելի ձև)

[Նշվում է կուսակցության անվանումը] ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

ՈՐՈՇՈՒՄ N __

[Նշվում է որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը]

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ [Նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը]

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ [Նշվում է կուսակցության անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ___

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով` [նշվում է կուսակցության անվանումը] կուuակցության համագումարը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել [նշվում է կուսակցության անվանումը] կուuակցության ընտրական ցուցակում առաջին ______ թեկնածուներին և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը] ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

[իրավասու անձի անուն, ազգանուն և ստորագրություն]

Կ.Տ

Ձև 4

(Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշման օրինակելի ձև)

[Նշվում է կուսակցության անվանումը] ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

[նշվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը]

ՈՐՈՇՈՒՄ N

[Նշվում է որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը]

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը]

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ [նշվում է կուսակցության անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով, հիմք ընդունելով [նշվում է կուսակցության անվանումը] կուսակցության համագումարի [նշվում է որոշման ընդունման օրը, ամիսը, տարեթիվը, անվանումը և համարը] որոշումը՝ [նշվում է կուսակցության անվանումը և կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը]

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել [նշվում է կուսակցության անվանումը] կուuակցության ընտրական ցուցակը և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի [նշվում է ընտրության օր, ամիս, տարեթիվ] ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

[իրավասու անձի անուն, ազգանուն և ստորագրություն]

Կ.Տ

Ձև 5

(Կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցության

համագումարի որոշման օրինակելի ձև)

[Նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ

[նշվում է կուսակցության անվանումը] ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

ՈՐՈՇՈՒՄ N __

[Նշվում է որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը]

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը]

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ [նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ______

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով` [նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը] կուսակցությունների դաշինքում ընդգրկված [նշվում է կուսակցության անվանումը] կուuակցության համագումարը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել [նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը] կուuակցությունների դաշինքի ընտրական ցուցակում առաջին ________ թեկնածուներին և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը] ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

[իրավասու անձի անուն, ազգանուն և ստորագրություն]

Կ.Տ

Ձև 6

(Կուսակցությունների դաշինքի անդամ

կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշման օրինակելի ձև)

[Նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ

[Նշվում է կուսակցության անվանումը] ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

[նշվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը]

ՈՐՈՇՈՒՄ N __

[Նշվում է որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը]

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը]

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ [նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով, հիմք ընդունելով [նշվում է կուսակցության անվանումը] կուսակցության համագումարի [նշվում է որոշման ընդունման օրը, ամիսը, տարեթիվը, անվանումը և համարը] որոշումը՝ [նշվում է կուսակցության անվանումը և կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը]

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել [նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը] կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը] ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

[իրավասու անձի անուն, ազգանուն և ստորագրություն]

Կ.Տ

Ձև 7

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

[Նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը]

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

Հ/Հ Ազգանուն, անուն, հայրանուն Սեռ Ծննդյան օր, ամիu,

տարեթիվ Կուuակ-ցական

պատկանե-լություն Անձը հաստատող փաստաթղթի

համար

(անձնագրի դեպքում նաև՝ սերիա) Հանրային ծառայության համարանիշ Հաշվառ-ման

վայր Աշխա-տանքի

վայր,

պաշտոն

(զբաղմունք)

ՄԱՍ I

ՄԱՍ II

I. Ազգային փոքրամասնության անվանումը

1

2

3

4

II. Ազգային փոքրամասնության անվանումը

1

2

3

4

III. Ազգային փոքրամասնության անվանումը

1

2

3

4

IV. Ազգային փոքրամասնության անվանումը

1

2

3

4

1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի «Մաս I»-ում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

2. Ընտրական ցուցակի «Մաս I»-ում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու:

3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի «Մաս I»-ում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի «Մաս II»-ի որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում՝ համապատասխան բաժինը չի լրացվում:

Ձև 8

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ես` __________________________________________________________________________,

անուն, հայրանուն, ազգանուն

տալիս եմ իմ համաձայնությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը] ընտրություններին [նշվում է կուսակցության անվանումը] կուսակցության ընտրական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու գրանցվելու համար:

[թեկնածուի ստորագրություն]

[ստորագրման օր, ամիս, տարեթիվ]»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։