Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 12. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանը

1. Անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողության, վիճակագրական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիազոր մարմինը ստեղծում և կառավարում է, իսկ Միասնական սոցիալական ծառայությունը տվյալները մուտքագրում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարան (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան)։

2. Տեղեկատվական շտեմարանը ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալների, գնահատման արդյունքների և ցուցված ծառայությունների, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ապահովմանն ու բարելավմանն ուղղված գործունեությանը վերաբերող ոչ անձնական տվյալների ամբողջությունն է:

3. Տեղեկատվական շտեմարանի սպասարկումը և վարումն իրականացնում է Կառավարության լիազորած կազմակերպությունը:

4. Սույն օրենքում «անձնական տվյալների մշակում» հասկացությունը կիրառվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում կիրառվող իմաստով:

5. Ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալները, ներառյալ մարմնի կառուցվածքին, օրգանիզմի ֆունկցիաներին, անձի գործունեությանը և մասնակցությանը, միջավայրային գործոններին վերաբերող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված հատուկ կատեգորիայի տվյալները սույն օրենքով նախատեսված դեպքերում մշակվում են առանց ֆունկցիոնալության գնահատում անցնող անձի համաձայնության:

6. Տեղեկատվական շտեմարանը մշակվում է՝

1) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը (դիմում, փաստաթղթերի հավաքում և ուսումնասիրություն, գնահատման արդյունքների գնահատում, ծառայությունների ցուցում, մատուցում և այլն) առցանց եղանակով կազմակերպման,

2) անձի ֆունկցիոնալության վերաբերյալ միասնական ձևաչափով անհրաժեշտ տեղեկատվության հավաքման,

3) տարբեր գերատեսչությունների միջև անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող տվյալների ինքնաշխատ փոխանակման,

4) ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց ցուցված և մատուցված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքման,

5) անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի գործունեության պլանավորման, համակարգման, գնահատման,

6) մատուցված ծառայությունների որակի և արդյունավետության գնահատման նպատակներով:

7. Տեղեկատվական շտեմարանում կարող են ներառվել հետևյալ անձնական, ներառյալ հատուկ կատեգորիայի տվյալները.

1) անձի անունը, ազգանունը, հայրանունը.

2) ծննդյան օրը, ամիսը, տարին.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը.

6) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան կամ ծննդյան վկայականի համարը կամ կացության վկայականի համարը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի համարը.

7) հաշվառման և փաստացի բնակության վայրերը, հեռախոսի համարը, առկայության դեպքում` նաև էլեկտրոնային փոստի հասցեն.

8) ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի կազմը, օրինական ներկայացուցիչների՝ ծնողների (այդ թվում՝ որդեգրողների), խնամակալների և հոգաբարձուների հետ կոնտակտային տվյալները.

9) կրթության վերաբերյալ տեղեկությունը.

10) զբաղվածության (աշխատանքի) վերաբերյալ տեղեկությունը.

11) սոցիալական կարգավիճակը:

8. Տեղեկատվական շտեմարանում անձնական տվյալները պաշտպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:

9. Տեղեկատվական շտեմարանի տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջներին ու նորմերին:

10. Առանց անձի համաձայնության տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանցվել պետական մարմինների միջև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:

10.1. Տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանցվել անձնական տվյալների ապանձնավորմամբ՝ լիազոր մարմնի հետ համագործակցության պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպություններին, պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ վիճակագրական և հետազոտական աշխատանքների իրականացման, ծրագրերի մշակման կամ մատուցվող ծառայությունների արդյունավետության գնահատման նպատակով: Եթե անձնական տվյալների ապանձնավորումն օբյեկտիվորեն թույլ չի տալիս իրականացնել սույն մասում նշված փոխանցման նպատակը, ապա շտեմարանում առկա տվյալների փոխանցումն իրականացվում է առանց անձնական տվյալների ապանձնավորման: Լիազոր մարմնի կողմից տեղեկատվական շտեմարանում առկա անձնական տվյալների փոխանցում ներառող համագործակցությունն իրականացվում է՝ հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները:

11. Տեղեկատվական շտեմարանի գործունեությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝

1) տեղեկության միասնականություն («մեկ լեզվով» խոսելու հնարավորություն).

2) տեղեկության հասանելիություն տեղեկատվական շտեմարանի բոլոր իրավասու օգտագործողներին՝ իրենց լիազորությունների շրջանակներում.

3) տեղեկության պաշտպանվածություն:

12. Տեղեկատվական շտեմարանում հավաքված տեղեկությունը կարող է կիրառվել վիճակագրական տվյալներ հրապարակելու, մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու, անձի ծառայությունների մատուցման գործընթացը կազմակերպելու և զարգացնելու նպատակով:

13. Տեսչական մարմնին տրվում է հասանելիություն տեղեկատվական շտեմարանին այն ծավալով, որն անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված վերահսկողական գործառույթներն իրականացնելու համար:

(12-րդ հոդվածը խմբ. 24.10.24 ՀՕ-424-Ն, լրաց. 12.05.25 ՀՕ-105-Ն, փոփ., լրաց. 13.02.26 ՀՕ-49-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։