Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 907-Ա «19» փետրվարի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

19.02.2026 թ.

հ. 907-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Ստելլա Մնացականյան Նոր Խարբերդի 17-րդ փողոց, 68-րդ թաղամաս, հ.11 այգետնակ Անշարժ գույքի նվիրատվության 04.02.2026թ. հ.1132 պայմանագրով, Ստելլա Մնացականյանին նվիրած Նոր Խարբերդի 17-րդ փողոցի 68-րդ թաղամասի հ.11 հասցեում գտնվող այգետնակին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 17-րդ փողոց, հ.49 011136RDFUFV

2 Իրա Հակոբյան

/լիազորված անձ/

Մարինե Իսրայելյան Կիևյան փողոց, հ.8 շենք, հ.46/1 բնակարան Մարինե Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Կիևյան փողոցի հ.8 շենքի հ.46/1 հասցեում գտնվող բնակարանին /վկ.հ. 22012026-01-0081/ տրամադրել հասցե՝ Կիևյան փողոց, հ.8/4 շենք, բն.46 01033XL5WMEY

3 Հարություն Ղուբանյան Վ. Այգեկցու փողոց, հ.14/2 բնակելի տուն Հարություն Ղուբանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Վ. Այգեկցու փողոցի հ.14/2 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ.հ. 03102025-01-0440/ տրամադրել հասցե՝ Վ. Այգեկցու փողոց, հ.14/4 01033DDUTDAE

4 Հերմինե Դոլուխանյան

/լիազորված անձ/

Սերգեյ Նիկողոսյան Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.1/2 և հ.3/7 հողամաս Սերգեյ Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախ 1-ին փողոցի հ.1/2 և հ.3/7 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.30122015-01-0151 և հ.18112025-01-0449/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.3/7 01113SNVJRWU

5 Վահան Պետրոսյան

/լիազորված անձ/

Վարդան Գևորգյան

/սեփականատեր/ Զաքյան փողոց, հ.40 ստորգետնյա ավտոտնակ Վարդան Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, Զաքյան փողոցի հ.40 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /սեփ. վկ. հ.2291779/ տրամադրել հասցե՝ Ս. Զաքյան փողոց, հ.5/1 շենք, ավտոտնակ հ.40/1 01063MHPJGDU

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։