Անցնել բովանդակությանը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԱՍՈՎ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 85

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԱՍՈՎ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածը բացառում է վարչական իրավախախտում թույլ տված անձի նկատմամբ վարչական կալանքի նշանակումը։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն։ ՀՀ դատարանները պարտավոր են անմիջականորեն կիրառել ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը և բացառեն վարչական իրավախախտումների գործերով վարչական կալանքի կիրառումը։

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի դրույթները վարչական կալանքի մասով կիրառման ենթակա չեն։

ՀՀ դատարանների նախագահ-

ների խորհրդի նախագահ՝ Հ. Մանուկյան

23 դեկտեմբերի, 2005 թ.

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։