ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 83-Ա
«405 ԿՐԹԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 14,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության դպրոցների ուսուցիչներին վերաբերող քաղաքականության ու բարեփոխումների գնահատման շուրջ հետազոտություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «405 կրթական դաշինք» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
25.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 83-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Գնահատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը և այդ գնահատման հիման վրա մշակել ու ներկայացնել բարեփոխումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ու Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի մշտական հանձնաժողովին:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ
4. Ծրագրի կատարողը «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամ (Երևան, Հալաբյան 16 փողոց, ՀՎՀՀ` 01351937)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ հանրակրթություն
6. Ծրագրի բյուջեն 14,000,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2026 թվականի մարտի 6-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Կրթական հետազոտություն, տվյալների հավաքագրում ու զեկույցի ներկայացում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 6-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 14,000,000 դրամի չափով:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Կրթական հետազոտության, տվյալների հավաքագրման ու զեկույցի ներկայացման ծառայությունների ձեռքբերում` 14,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ 1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
2) Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի մշտական հանձնաժողով.
3) Կրթության զարգացման ու նորարարության ազգային կենտրոն.
4) Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն.
5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
6) Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներ.
7) Հետազոտական կազմակերպություններ.
8) Պետական և հասարակական ոլորտների կրթական կառույցներ և ներկայացուցիչներ:
Տվյալ կառույցների ու անհատների հետ փոխգործակցությունը նպատակ ունի խթանել կրթական քաղաքականության տվյալահեն մշակումը, ոլորտում հիմնավորված լուծումների առաջարկը և համակարգային բարեփոխումների
գործընթացին գիտական ու մասնակցային աջակցությունը։
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ
վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն
տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
25.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ