ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 963-Ա «20» փետրվարի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի h.463-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի հրապարակային սակարկություններով կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 06.02.2026թ. արձանագրությունով տրված առաջարկությունները.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել վարձակալության իրավունքով տրամադրման աճուրդի՝ համաձայն սույն որոշման հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ներկայացված գույքերի մասին տեղեկատվությունը տարածել մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
3. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված վարձակալությամբ տրամադրման ենթակա գույքերի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
20.02.2026 թ.
հ. 963-Ա որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ
Հ/հ վար-
չական շրջանը հասցեն շինության
նշանակությունը
և տեսակը՝ ըստ վկայականի Շենքի (շինության) մակերեսը /քմ/ Հողամասի մակերեսը /քմ/ մեկնար-կային գինը 1 ամսվա համար
/ՀՀ դրամ/ վարձա-
կալության
ժամկետը և
օգտագործման
նպատակը
1 Կենտրոն Տերյան փողոցի հ.44 վարչական շենք
/նկուղ/ 531.7 --- 2.390.000 5 տարի՝ որպես
ճաշարան
2 Նոր Նորք Գայի պողոտա հ.19 Վարչական շենք 25.77
/ընդհանուր՝
12.09/ -- 111.353 3 տարի՝ որպես
գրասենյակային
տարածք
3 Նոր Նորք Գայի պողոտա հ.19 Վարչական շենք 21.78
/ընդհանուր՝
12.09/ -- 97.388 3 տարի՝ որպես
գրասենյակային
տարածք
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան