«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2006 թ.
ք. Երևան N 36-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 28-րդ կետով սահմանված «Համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության օրինակելի ձև Հ-11-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Հանել համայնքի բյուջեի ծախսերի (գործառական դասակարգմամբ) կատարման վերաբերյալ հաշվետվության «469 -նախորդ տարիների ընթացքում գոյացած պարտքերի մարում» պարբերությունը:
2. Համայնքի բյուջեի ծախսերի (տնտեսագիտական դասակարգմամբ) կատարման վերաբերյալ հաշվետվության «740-2. Կապիտալ նորոգումների ծախսեր» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.
800 ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ՝ ՀԱՆԱԾ ՄԱՐՈՒՄ (տող805) X
805 այդ թվում՝ Փոխատվություններ (տող810+ տող820) X
810 այդ թվում՝ Այլ տեղական ինքնակառավարման մարմիններ
(տող811+ տող812) X
811 - տրամադրում 7900
812 - մարում X
813 Երևան քաղաքի բյուջե (տող814+ տող815) X
814 - տրամադրում 7900
815 - մարում X
820 ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
(տող 821+ տող 822) X
821 - տրամադրում 7900
822 - մարում X
3. Համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրների կատարման վերաբերյալ հաշվետվության.
- «921-Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից առաջացած միջոցներից համայնքի բյուջե մասհանումից մուտքեր» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «921-Իրավաբական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից առաջացած միջոցներից համայնքի բյուջե մասհանումից մուտքեր»,
- «941-մարում» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.
941.1 Այլ տեղական ինքնակառավարման մարմիններից փոխատվությունների (տող 941.2+տող941.3)
941.2 -ստացում
941.3 -մարում
Նախարար Վ. Խաչատրյան