Գլուխ 6 · ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24. ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան
Հոդված 24. ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան
1. Կառավարությունը սահմանում է բոլոր ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման և կառավարման կարգը:
2. Հանրային գործընկերը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է իր կնքած յուրաքանչյուր ՊՄԳ պայմանագրի, դրա բոլոր հավելվածների կամ լրացումների պատճենները ՊՄԳ պայմանագիրը կամ դրան համապատասխան լրացումը ստորագրելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:
3. ՊՄԳ ծրագրի տվյալների բազան հրապարակայնորեն հասանելի է, բացառությամբ այն տեղեկատվության, որի հրապարակումը սահմանափակվում է օրենքներով: