ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 94-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 945-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Իսպանիայի Թագավորությունից «Ագապե» ոչ առևտրային ընկերության կողմից «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (113,207.93 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը` համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն համայնքներին» ծրագրի մասին» N 945-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
03.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 94-Ա որոշման
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Ապրանքը Քանակը
(հատ) Արժեքը
(եվրո)
1. Ջինսե տաբատ 24,912 104,877.52
2. Վերնաշապիկներ 369 1,553.49
3. Ամենօրյա հիգիենիկ միջադիրներ 4,502 225.10
4. Հիգիենիկ միջադիրներ 5,728 1,031.04
5. Տետրեր 305 1,247.45
6. Գրիչներ 532 186.20
7. Մատիտներ 470 117.50
8. Գունավոր մատիտներ 930 232.50
9. Մարկերներ 304 76
10. Ուսապարկ 35 525
11. Մկրատ 8 16
12. Քանոններ 32 24.32
13. Կպչուն ժապավեն 22 20.68
14. Սպիտակ թուղթ 400 16
15. Մարկեր ընդգծելու համար 40 36
16. Հաշվիչ 7 42
17. Սոսինձ 26 13
18. Մոմե մատիտներ 357 71.40
19. Սրիչ 115 64.40
20. Ռետին 197 91.62
21. Գրչատուփ 21 73.50
22. Գունավոր թուղթ 208 37.44
23. Մանեկադարձիչ 3 12
24. Մեխեր 175 1.75
25. Հարթաչափ 2 20
26. Պատի խրոցներ /դյուբել/ 257 2.57
27. Աքցան 6 36
28. Սպատուլա՝ շինարարական թիակ 6 18
29. Ձեռնոցներ 55 82.50
30. Դրելի հավաքածու՝ դրել և գայլիկոններ 1 35
31. Գայլիկոններ 9 13.50
32. Պտուտակահաններ 29 319
33. Մուրճեր 5 50
34. Պտուտակներ 512 51.20
35. Վեցանկյուն բանալիներ 19 14.25
36. Հատակ մաքրող միջոց 607 607
37. Կոշտ օճառ 648 550.80
38. Տակդիրներ 4,540 817.20
ԸՆԴԱՄԵՆԸ 46,394 113,207.93
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
03.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ