ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՈՒՂԵՎՈՐՎՈՂ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1994 թվականի հունվարին Ստրասբուրգ ուղևորվող Գերագույն խորհրդի պատվիրակության կազմում Դավիթ Գուրգենի Շահնազարյանի փոխարեն ընդգրկել մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Վաղինակի Ոսկանյանին:
Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահի
առաջին տեղակալ` Ա. ՍԱՀԱԿՅԱՆ
14 հունվարի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ. Նխ-605-I.