ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2026 թվականի N 243-Ն
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ- ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի և 7-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ հատվածի կառուցման (այսուհետ՝ ծրագիր) նպատակով սույն որոշման N 1 հավելվածում նշված հողամասերի՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված հատվածների (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի, այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց շահերի նկատմամբ, քանի որ՝
ա. ծրագիրը նպատակաուղղված է համապետական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրի իրականացման ապահովմանը,
բ. ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհ, կմեծանան առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը, առավել հասանելի կդառնան սոցիալական ծառայությունները, շուկաները, կբացվեն նոր աշխատատեղեր, կստեղծվեն բարենպաստ տրանսպորտային պայմաններ հարակից բնակավայրերի բնակիչների համար, ազդակիր համայնքներում կտեղադրվեն հաղորդակցուղիների նոր համակարգեր, կմեծանա Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների տարանցիկ փոխադրումների հոսքը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականությունների օտարման, քանի որ վերջիններս գտնվում են ծրագրի շրջանակներում կառուցվող ճանապարհահատվածի և տեղափոխման ենթակա հաղորդակցուղիների՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված օտարման գոտու սահմաններում, և անհնար է իրագործել ծրագիրն առանց տվյալ տարածքների օտարման.
3) օտարվող սեփականությունների նկատմամբ ճանաչված հանրության գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին:
2. Հաստատել հանրության գերակա շահ ճանաչվող հողերի օտարման գոտին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) օտարվող սեփականության ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը.
2) օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 1-ն է.
3) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.
4) օտարվող սեփականության օտարումն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման 2.1-ին կետով հաստատված N 3 հավելվածի պահանջներին համապատասխան.
5) սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը սահմանված կարգով ծանուցել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
05.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2026 թվականի
մարտի 5-ի N 243-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ
NN
ը/կ Համայնք Բնակավայր Կադաստրային
ծածկագիր
1. Մեղրի Տաշտուն 09-100-0554-0006
2. Մեղրի Տաշտուն 09-100-0121-0003
3. Մեղրի Տաշտուն 09-100-0120-0027
4. Մեղրի Տաշտուն 09-100-0104-0165
5. Մեղրի Տաշտուն 09-100-0104-0207
6. Մեղրի Տաշտուն 09-100-0120-0028
7. Մեղրի Տաշտուն 09-100-0121-0001
8. Մեղրի Տաշտուն 09-100-0120-0009
9. Մեղրի Տաշտուն 09-100-0120-0032
10. Մեղրի Տաշտուն 09-100-0120-0033
11. Մեղրի Տաշտուն 09-100-0120-0047
12. Մեղրի Տաշտուն 09-100-0120-0019
13. Մեղրի Տաշտուն 09-100-0120-0018
14. Մեղրի Լիճք 09-039-0517-0001
15. Մեղրի Լիճք 09-039-0517-0059
16. Մեղրի Լիճք 09-039-0509-0051
17. Մեղրի Լիճք 09-039-0509-0008
18. Մեղրի Լիճք 09-039-0509-0044
19. Մեղրի Լիճք 09-039-0509-0048
20. Մեղրի Լիճք 09-039-0509-0042
21. Մեղրի Լիճք 09-039-0509-0049
22. Մեղրի Լիճք 09-039-0509-0037
23. Մեղրի Լիճք 09-039-0509-0026
24. Մեղրի Լիճք 09-039-0509-0040
25. Մեղրի Լիճք 09-039-0510-0080
26. Մեղրի Լիճք 09-039-0510-0077
27. Մեղրի Մեղրի 09-005-0751-0075
28. Մեղրի Մեղրի 09-005-0751-0042
29. Մեղրի Մեղրի 09-005-0751-0027
30. Մեղրի Մեղրի 09-005-0751-0028
31. Մեղրի Մեղրի 09-005-1051-0001
32. Մեղրի Մեղրի 09-005-1049-0001
33. Մեղրի Մեղրի 09-005-0709-0159
34. Մեղրի Մեղրի 09-005-0709-0139
35. Մեղրի Մեղրի 09-005-0709-0072
36. Մեղրի Մեղրի 09-005-0709-0216
37. Մեղրի Մեղրի 09-005-0709-0218
38. Մեղրի Մեղրի 09-005-0881-0006
39. Մեղրի Մեղրի 09-005-0725-0011
40. Մեղրի Մեղրի 09-005-0725-0008
41. Մեղրի Մեղրի 09-005-0725-0050
42. Մեղրի Մեղրի 09-005-0725-0055
43. Մեղրի Մեղրի 09-005-0725-0048
44. Մեղրի Մեղրի 09-005-0725-0044
45. Մեղրի Մեղրի 09-005-0725-0051
46. Մեղրի Մեղրի 09-005-0725-0042
47. Մեղրի Մեղրի 09-005-0725-0046
48. Մեղրի Մեղրի 09-005-0725-0026
49. Մեղրի Մեղրի 09-005-0725-0031
50. Մեղրի Մեղրի 09-005-0881-0001
51. Մեղրի Մեղրի 09-005-0709-0144
52. Մեղրի Մեղրի 09-005-0709-0205
53. Մեղրի Մեղրի 09-005-0709-0067
54. Մեղրի Մեղրի 09-005-0709-0068
55. Մեղրի Մեղրի 09-005-0929-0002
56. Մեղրի Մեղրի 09-005-0728-0024
57. Մեղրի Մեղրի 09-005-0728-0002
58. Մեղրի Մեղրի 09-005-0728-0028
59. Մեղրի Մեղրի 09-005-0728-0037
60. Մեղրի Մեղրի 09-005-0728-0031
61. Մեղրի Մեղրի 09-005-0728-0033
62. Մեղրի Մեղրի 09-005-0728-0026
63. Մեղրի Մեղրի 09-005-0728-0023
64. Մեղրի Մեղրի 09-005-0728-0038
65. Մեղրի Մեղրի 09-005-0930-0001
66. Մեղրի Մեղրի 09-005-0709-0142
67. Մեղրի Մեղրի 09-005-0709-0187
68. Մեղրի Մեղրի 09-005-0709-0001
69. Մեղրի Մեղրի 09-005-0930-0002
70. Մեղրի Մեղրի 09-005-0929-0001
71. Մեղրի Մեղրի 09-005-0709-0063
72. Մեղրի Մեղրի 09-005-0709-0197
73. Մեղրի Մեղրի 09-005-0709-0225
74. Մեղրի Մեղրի 09-005-0881-0004
75. Մեղրի Մեղրի 09-005-0725-0034
76. Մեղրի Մեղրի 09-005-0725-0054
77. Մեղրի Մեղրի 09-005-0881-0002
78. Մեղրի Մեղրի 09-005-0709-0052
79. Մեղրի Մեղրի 09-005-0709-0071
80. Մեղրի Մեղրի 09-005-0709-0104
81. Մեղրի Մեղրի 09-005-0709-0195
82. Մեղրի Մեղրի 09-005-0070-0009
83. Մեղրի Մեղրի 09-005-0073-0028
84. Մեղրի Մեղրի 09-005-0073-0029
85. Մեղրի Մեղրի 09-005-1020-0001
86. Մեղրի Մեղրի 09-005-1004-0003
87. Մեղրի Մեղրի 09-005-0073-0032
88. Մեղրի Մեղրի 09-005-0073-0045
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
05.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2026 թվականի
մարտի 5-ի N 243-Ն որոշման
ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2026 թվական: