Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 237 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 2026 թվականի

ք. Երևան թիվ 24-Ա

«ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 237 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի, «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊ ընկերության՝ ռադիոծրագրի եթերային հեռարձակման (լսողական ծրագրի հաճախականության օգտագործման) N 237 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2026 թվականի մարտի 2-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել ընկերությանը 2017 թվականի հոկտեմբերի 5-ին տրամադրված N 237 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. ՀակոբՅԱՆ

2026 թ. մարտի 5

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։