ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
«30» հունվարի 2026 թ.
ք. Երևան N 182-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ) ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 872-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 873-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների (կոմպետենցիաների) ազգային դասակարգիչը»՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հունվարի 25-ի N 26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 872-Ն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Զբաղմունքների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հուլիսի 31-ի N 632-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 873-Ն հրամանները։
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին։
2026-01-30 Գ. ՊապոՅԱՆ
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2026 թ. հունվարի 30-ի
N 182-Ն հրամանի
Մաս 1
Մաս 2
Հիմնական խմբեր 0-3
Հիմնական խմբեր 4-9
Մաս 3
Մաս 4
Մաս 5
Մաս 6
Հիմնական խմբեր 0-1
Հիմնական խմբեր 2
Հիմնական խմբեր 3-5
Հիմնական խմբեր 6-7
Հիմնական խմբեր 8-9
Մեթոդական ուղեցույց
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2026 թվական: