ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1213-Ա «04» մարտի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
04.03.2026 թ.
հ. 1213-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 «ԳՈԼԴԵՆ ՍԹԵՓՍ» ՍՊԸ Մամիկոնյանց փողոց, հ.40 և Մամիկոնյանց փողոց, հ.40 շենք, հ.53 տարածք «ԳՈԼԴԵՆ ՍԹԵՓՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Մամիկոնյանց փողոցի հ.40 և Մամիկոնյանց փողոցի հ.40 շենքի հ.53 հասցեներում գտնվող տարածքներին /վկ. հ.23102025-01-0039 և հ.23102025-01-0212/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.40 շենք, շինություն հ.53 010336TVY3SQ
2 Արման Դզոյան
/լիազորված անձ/
Միքայել Համբարձումյան
/սեփականատեր/ Վազգեն Առաջին Վեհափառի /Կասյան/ փողոց, հ.3/3 բնակելի տուն Միքայել Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Վազգեն Առաջին Վեհափառի /Կասյան/ փողոցի հ.3/3 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.30112016-01-0032, ընդ. բաժ. հող. 576.72քմ և 26.3քմ շին./ բաժանման հատակագծով առանձնացվող 145.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վազգեն Առաջին Վեհափառի փողոց, հ.3/4 01033XNVXBKY
3 Մկրտիչ Աբելյան Գայի պողոտա, հ.51 շենք, հ.47 տարածք Մկրտիչ Աբելյանին սեփականության իրավունքով պատկանող, Գայի պողոտայի հ.51 շենքի հ.47 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.30012026-01-0465, ընդհ. բաժն. 7.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 72.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գայի պողոտա, հ.51 շենք, շինություն հ.47/1 010837HJUGVF
4 Արամ Զաքարյան Վ. Թոթովենցի փողոց, հ.12 շենք, հ.25 բնա-կարան Արամ Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Թոթովենցի փողոցի հ.12 շենքի հ.25 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.24022026-01-0560, ընդհ. բաժն. 1.05քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 30.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Թոթովենցի փողոց, հ.12 շենք, բն.25/1 01083LUFJ3UC
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան