Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2026 թվականի N 16-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն Եղեգնաձոր համայնքի զբոսայգիների ճեմուղիներում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։

2. Սահմանել Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության հետևյալ արգելված վայրերը՝

1) Եղեգնաձոր համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ.

2) Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 8 հասցեում գտնվող հրապարակ.

3) Համայնքի (Եղեգնաձոր, Մալիշկա, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրեր) մանկական խաղահրապարակներ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -11

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ Դեմ -0 Ձեռնպահ -0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

2026 թ. փետրվարի 20

ք․ Եղեգնաձոր Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։