Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Լսելով Մարտունու շրջանից ստացված դիմում-գանգատներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնախմբի հաղորդումը և նշելով, որ Մարտունու շրջխորհրդի և նրա գործադիր կոմիտեի աշխատանքում տեղ են գտել որոշակի թերություններ և բացթողումներ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Ուսումնասիրության արդյունքներն ուղարկել Մարտունու շրջխորհրդի քննարկմանը և հանձնարարել շրջխորհրդի նախագահ Հ. Սահակյանին գործուն միջոցներ ձեռնարկել հանձնախմբի կողմից հայտնաբերված թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես սեփականաշնորհման գործընթացի, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, շրջանի բնակչության սոցիալական խնդիրների լուծման, կադրերի փոփոխության ու տեղաբաշխման հարցերին և դրանց վերաբերյալ երեքամսյա ժամկետում հաղորդում ներկայացնել Գերագույն խորհրդի նախագահությանը:

2. Հանձնարարել իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Բալայանին որպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության ներկայացուցիչ մասնակցել շրջխորհրդի նստաշրջանում հարցի քննարկմանը և արդյունքների մասին տեղյակ պահել նախագահությանը:

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ` բ. արարքցյան

13 մայիսի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ. Նխ-644-I.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։