Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 61 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-10-07-ից մինչև 1996-02-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-02-27Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մայիսի 1994 թվականի N 211

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 61 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի «Հատուկ էներգառեժիմի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման մասին» N 61 որոշմամբ և այլ հանձնարարականներով նախատեսված կենսաապահովման այն օբյեկտների ցանկը, որոնց անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքներն ընդգրկված են 1993 թվականի տիտղոսացուցակում և նախատեսվում է նշված աշխատանքները 97,649 մլն դրամ ընդհանուր գումարով, որից 87,045 մլն դրամը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ 10,604 մլն դրամը նախարարությունների և կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին, ավարտել 1994 թվականին, համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 07.10.94 N 483)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի N 61 որոշմամբ և այլ հանձնարարականներով նախատեսված կենսաապահովման այն օբյեկտների ցանկը, որոնց անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքները նախատեսվում է սկսել և ավարտել 1994 թվականին, համաձայն N 2 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բյուջետային կազմակերպությունների կենսաապահովման օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, պատվիրատու կազմակերպությունների (պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին) և համապատասխան նախագծային ինստիտուտներին` խիստ հսկողություն սահմանել կենսաապահովման օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով կատարված և կատարվող աշխատանքների նկատմամբ` թույլ չտալով նախագծային լուծումներից շեղումներ: Արգելել այլ օբյեկտների սնուցումը կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման ցանցից` առանց օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի թույլտվության:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում լուծել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված կենսաապահովման օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքների ֆինանսավորման հարցը` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հաստատած տիտղոսացուցակների, պատվիրատու կազմակերպություններին հատկացնելով 25 տոկոսի չափով կանխավճար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի N 61 որոշմամբ և այլ հանձնարարականներով նախատեսված մնացած օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման հարցին անդրադառնալ 1995 թվականին:

6. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի, իսկ վերահսկողությունը` օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի վրա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

* - Ծանոթություն - Հավելվածները չեն բերվում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։