Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1143-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`

1. Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ`

1) 15-օրյա պարբերականությամբ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին.

2) 1-ամսյա պարբերականությամբ իրականացնել լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:

4. Սահմանել, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

10.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1143-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Տիգրան Խաչատրյան - Փոխվարչապետ (խմբի ղեկավար)

Արփինե Սարգսյան - Ներքին գործերի նախարար

Դավիթ Խուդաթյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Ժաննա Անդրեասյան - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Արմենակ Խաչատրյան - Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Եղիազար Վարդանյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Արմեն Սիմոնյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Արմեն Մկրտչյան - Ներքին գործերի նախարարի տեղակալ

Սուրեն Գրիգորյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Արթուր Խուդինյան - Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Արման Չիլինգարյան - Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Նորիկ Սարգսյան - Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչական գործունեության և բողոքների քննության վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արուսյակ Խաչատրյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության ծրագրերի վերլուծության և մշտադիտարկման բաժնի պետ

Վազգեն Հարությունյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ (համաձայնությամբ)

Խաչատուր Խաչատրյան - «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախագծերի ուսումնասիրման և ճանապարհների անվտանգության ապահովման բաժնի պետ

Մանուկ Բարսեղյան - «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)

Վաղինակ Եղիազարյան - «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)

Պողոս Շահինյան - «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Արսեն Մանուկյան - «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Անդրանիկ Հովհաննիսյան - Վանաձորի վարորդների ակումբի հիմնադիր (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 13.03.26 N 214-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

10.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։