Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-10-20-ից մինչև 1997-10-03։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-10-03Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 1994 թվականի N 226

քաղ. Երևան

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել իսկական զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների կատեգորիաների ցանկը, համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք զորակոչվել և ծառայում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

մայիսի 16-ի N 226 որոշման

Ց Ա Ն Կ

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

1. Միջնակարգ հանրակրթական դպրոցների, ինչպես նաև միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողները` մինչև ավարտելը, եթե նրանք մինչև տվյալ ուսումնական հաստատությունն ընդունվելը չեն ստացել միջնակարգ կրթություն:

Երևանի NN 1 և 2, Գյումրիի, Վանաձորի, Կապանի ու Դիլիջանի բժշկական ուսումնարանների` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից 1994/95 ուսումնական տարում ուսումնառության ուղարկված սովորողները` մինչև ավարտելը:

(1-ին կետը լրաց. 20.10.94 N 498)

2. Այն ծայրամասային լեռնային բնակավայրերի հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչները, որոնց համապատասխան ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» թիվ 219 որոշմամբ:

3. Պետական բուհերի երեկոյան և հեռակա ուսուցման բաժանմունքների ուսանողները, որոնք բուհ են ընդունվել մինչև 1991 թվականը:

4. Այն զորակոչիկը, որի հարազատ եղբայրը (եղբայրները) զոհվել է զինված ուժերում ծառայելիս և ինքը մնացել է ընտանիքում միակ արու զավակը:

(հավելվածը լրաց. 20.10.94 N 498)

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։