ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1365-Ա «16» մարտի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.
1. Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով նախատեսված Արաբկիր վարչական շրջանի՝ սույն որոշմանը կից հավելվածով ներկայացված հասցեների բակային տարածքների խաղահրապարակների, ֆուտբոլի դաշտերի հիմնանորոգման և կառուցման ու հանգստի գոտու կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
16.03.2026 թ.
N 1365-Ա որոշման
Ցանկ
Արաբկիր վարչական շրջանի բակային տարածքների և խաղահրապարակների, ֆուտբոլի դաշտերի, հանգստի գոտու առանձին հասցեների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայությունների
N Ծառայության անվանումը Հասցեները
1 Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Բաբայան փողոց հհ. 30; 32; 34 շենքերի համատեղ բակային տարածքի հիմնանորոգում
2 Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Վ.Դավթյան փողոց հ. 25 շենքի դիմացի բակային տարածքի հիմնանորոգում
3 Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Վրացական փողոց հ. 8 շենքի բակային տարածքի հիմնանորոգում
4 Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Ա.Խաչատրյան փողոց հհ. 31 և հ. 29/1 շենքերի համատեղ բակային տարածքի և ֆուտբոլի դաշտի հիմնանորոգում
5 Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Կոմիտասի պողոտա հհ.9 և 9/1 շենքերի համատեղ բակային տարածքի և ֆուտբոլի դաշտի հիմնանորոգում
6 Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Վ.Համբարձումյան փողոց հ. 8/1 շենքի բակային տարածքի հիմնանորոգում
7 Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Բաղրամյան պողոտա հ. 25 շենքի բակային տարածքի հիմնանորոգում
8 Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Կոմիտասի պողոտա հ. 26 շենքի բակային տարածքների հիմնանորոգում և ֆուտբոլի դաշտի կառուցում
9 Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Գյուլբենկյան փողոց հ.24 և Ա.Ավետիսյան փողոց հ. 25 շենքերի համատեղ բակային տարածքի և գոյություն ունեցող ֆուտբոլի դաշտի հիմնանորոգում
10 Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Կոմիտասի պողոտա հ. 35ա շենքի բակային տարածքի հիմնանորոգում և ֆուտբոլի դաշտի կառուցում
11 Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Սունդուկյան փողոց հ.21 շենքի բակային տարածքի հիմնանորոգում և բասկետբոլի/ֆուտբոլի դաշտի կառուցում
12 Հանգստի գոտու (ճեմուղու) կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում Ազատության պողոտա հ. 11ա շենքի մոտից դեպի Ն.Զարյան փողոց հ. 74 հասցե hանգստի գոտու (ճեմուղու) կառուցում
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան