Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2026-03-20-ից մինչև 2026-07-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-07-07Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1931-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է սույն որոշման 5-րդ կետի համաձայն)

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտահանման ժամանակավոր արգելք Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորեն ապրանքատեսակի վրա:

(1-ին կետը խմբ. 19.03.26 N 310-Ն)

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցների ժամանակավոր կիրառման մասին․

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոց կիրառելու առաջարկություն:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 6-ից և գործում է մինչև 2026 թվականի հուլիսի 6-ը ներառյալ։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։