Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ «1941-1945 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50 ՏԱՐԻՆ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

«1941-1945 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50 ՏԱՐԻՆ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» հոբելյանական մեդալով պարգևատրել.

Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի մարտի 3-ի «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» հոբելյանական մեդալով պարգևատրման կարգը հաստատելու մասին» կարգադրությամբ հաստատված կարգի 2-րդ կետում նշված խմբերի անձանց` ըստ պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների ներկայացրած ցուցակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմ-զորահավաքային գլխավոր վարչության ներկայացրած հայտի:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

20 ապրիլի 1995 թ.

ՆՀ-432

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։